Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ալիևի հետ խոսակցության մանրամասները

Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահի միջև Ռուսաստանում եղել է ոչ թե հանդիպում, այլ զրույց, այն էլ՝ ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ ճաշի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ ինքն ու Իլհամ Ալիևը քննարկել են Արցախյան հակամարտության պատմությունն ու գերիների փոխանակման հարցը։

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Ալիևը կրկին առաջարկել է փոխանակումն իրականացնել «բոլորը բոլորի հետ» սկզբունքով, սակայն Փաշինյանը նշել է, որ պետք է այդ մասին խոսի Արցախի իշխանությունների հետ։

«Կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ, իսկ խնդրի ապագա կարգավորման բովանդակության վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։ Երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում են եղել նաև կողմերի մոտ եղած կալանավորված անձանց փոխանակման հարցերը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ