Անցյալը հանգիստ չի տալիս որոշ գործիչներին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա թիմակիցները որքան էլ, որ ցույց տան թե իբր զբաղված են երկիրը «փրկելով», այդուամենայնիվ, չեն կարողանում նաև հանգիստ թողնել այն մարդկանց, ովքեր երբեք չեն դարձել իրենց խամաճիկը և զբաղվել են պետականամետ գործով։ Սերժ Սարգսյանի թիմը և մասնավորապես նրա կառավարման տարիներին ոչ քաղաքական գործչին վայել արարքներով աչքի ընկած մեծահարուստ Ռուբեն Հայրապետյանը (նեմեց Ռուբոն) մինչև այսօր չեն կարողանում հանգստանալ և մոռանալ այն մարդկանց, որոնք չնայած Սարգսյանի իշխանության տարիների հետապնդումներին և հալածանքներին այդպես էլ չդարձան նրա կամակատարը։ Այսօր թե՛ Սարգսյանը, և թե՛ Ռուբեն Հայրապետյանն ամեն առիթ օգտագործում են նման մարդկանց անունը շահարկելու և թիրախավորելու համար։ Հատկանշական է, որ կասկածելի ճանապարհով հարստացած Ռուբեն Հայրապետյանը թիրախավորում է մարդկանց, որոնք կյանքում արդյունքի են հասել արդար աշխատանքով և ոչ թե ուրիշների կարողությունները խլելով։ Ի դեպ, ըստ որոշ լուրերի, հենց Ռուբեն Հայրապետյանի անվան հետ է կապվում վերջերս հայտնի դարձած 36 կիլոգրամ ոսկու աղմկահարույց պատմությունը։

Նեմեց Ռուբոյի համար արդար աշխատանքն ու պետականամետ գործունեությունը խորթ են։ Մարդ, որը կյանքում կարողացել է հարստանալ ոչ թե արդար աշխատանքով, այլ բացառապես նախագահների «դաբռոյով» չի կարողանում պատկերացնել, որ կան մարդիկ, որոնք արդար, օրինական աշխատանքով փորձում են նպաստել երկրի կայացմանն ու զարգացմանը։ Սերժ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանը և այս զույգի մտերիմ շրջապատը չեն կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ Հայաստանը որքան էլ դժվարին օրեր ապրի՝ միևնույն է զարգանում և առաջ է գնում։ Հենց սա է հոգեխանգարմունքի մեջ գցում Սարգսյանին և նրա թիմակիցներին։ Պետականամետ և օրինական գործունեությունը, խաղաղությունն ու հարևանների հետ հարաբերությունների նորմալացումը այս մարդկանց քաղաքական և բիզնես գործունեության համար՝ այսպես ասած նպաստավոր պայմաններ չեն։ Այս մարդիկ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, երբ տիրապետում են իշխանական լծակներին և դրանց միջոցով հետապնդում և փորձում են ոչնչացնել նրանց, ովքեր չեն խաղում իրենց անարդար խաղի կանոններով։

Բարեբախտաբար, «նեմեց ռուբոների» ժամանակներն արդեն անցյալում են, թեպետ ոչ մի կերպ անցյալում չի մնացել այս մարդկանց հիշաչարությունը․ դրա վառ օրինակը նրանց կողմից քաղաքական հակառակորդների դեմ տարվող քաղաքական կեղտոտ արշավն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ