Պուտինի այցի, կամ առայժմ առավելապես «չայցի» մասին

Հայաստանում արդեն տևական ժամանակ մամուլում քննարկվում է հարցը՝ կգա՞ Պուտինը հոկտեմբերի 1-ին Հայաստան, թե՞ ոչ: Նրա այցի առիթը ԵՏՄ Վեհաժողովն է, որ պետք է տեղի ունենա Հայաստանում: Հայաստանն այժմ նախագահող երկիր է, հոկտեմբերի ԵՏՄ Վեհաժողովում Հայաստանը փոխանցելու է իր նախագահությունը:

Հայկական մամուլում արդեն մի քանի շաբաթ է տեղեկություններ են Պուտինի այցի, կամ առայժմ առավելապես «չայցի» մասին:

Թերթերը գրում են, որ Պուտինը չի ուզում գալ Հայաստան, որովհետև դժգոհ է Հայաստանի իշխանությունից, որովհետև Հայաստանի իշխանությունը չի վայելում Կրեմլի վստահություն, որովհետև Հայաստանի իշխանությունը հետապնդում է Ռոբերտ Քոչարյանին, և այլն, և այլն: Այս ամենը նոր բան չէ:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ