«Մինչեւ 2023 թվականը մտադիր ենք նորոգել 2500 կմ ճանապարհ…». Տիգրան Ավինյան

Այս տարվա ընթացքում արդեն մոտ 70 կիլոմետր ճանապարհ է նորոգվել եւ ավելի քան 300 կմ ճանապարհ այս պահին նորոգման փուլում է։

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա բացատրեց, որ թեեւ մինչեւ հիմա նախատեսված էր 330 կմ ճանապարհի նորոգում, բայց այդ նիշը գերակատարվելու է։ Վարչապետի հարցին ճանապարհների որակի մասին Պապիկյանը պատասխանեց, որ եթե որակը լավը չլինի, ապա չեն վճարի շինարարներին։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հայտնեց, որ մինչեւ 2023 թվականը նախատեսում են 2500 կմ ճանապարհ նորոգել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ