Հրդեհ՝ Տիգրան Մեծի պողոտայում. դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

Օգոստոսի 15-ին, ժամը 02:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 10 շենքի տանիքում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:05-ին:

4-րդ հարկի բնակարաններից մեկի լոգարանում այրվել են գույքը, պլաստմասե առաստաղը (6 քմ), իսկ շենքի տանիքում այրվել են փայտե կառուցատարրերը (25 քմ) և էլեկտրական մալուխներ (50 գմ):

Նյութի աղբյուր՝ ԹԵՐԹ․am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ