Ձերբակալվել է արագաչափերը սպասարկող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության սեփականատերերից մեկը

«Քննչական կոմիտեում ծանր հանցագորությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ձեր կողմից նշած անձիք»,- փոխանցեց նա:

Factor.am-ի տեղեկություններով նրանք դեռ Քննչական կոմիտեում են: Հավելենք, որ «Սեքյուրիթի Դրիմ»-ն այն ընկերությունն է, որը սպասարկում է Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «Սեքյուրիթի դրիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ցուցմունք է տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությության կողմից՝ ամսական ստացված 70 միլիոն ՀՀ դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից։

Հավելենք, որ Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն աղմուկի կենտրոնում հայտնված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ 3 միլիարդ 172 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել:

Նախորդ տարի՝ 2018 թվականին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը բացահայտել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պետությանը պատճառել է 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամի վնաս: 

Spread the love
  •   
  •   
  •