Հետաքրքիր է՝ ԿԳ նախարարն ու տրանսգենդեր Կարաբինան ի՞նչ են իրար հետ քննարկել․ Գևորգ Պետրոսյանին դա շատ է հուզում․․․․

 

Գևորգ Պետրոսյան քաղաքական գործչին , եթե թույլատրվում է այդպես անվանել նման մարդկանց քաղաքականության մեջ, վերջերս անընդհատ հետաքրքրում է ինչ են անում և խոսում ուրիշները։

Ես կողմ եմ , որ տրանսգենդեր երևույթը մեր օրերում չպետք է վերածվի մարդկանց բնորոշման և դա ՝ որպես այդպես երևույթ , պետք է մնա զուտ ուսումնասիրության առարկա։

Բայց այն աժոտաժը , որ այսօր բարձրացվել է սրանց շուրջ, միայն առիթ է տալիս դրանց մտածել , որ մի բան արժեն։ Պետրոսյան ձեր կուսակցության գաղափարական, եթե իհարկե գիտեք դա ինչ է, որ տողում եք մերժել այդ երևույթը Հայաստանում։

Ինչու այն ժամանակ , երբ տղան, մարդ ամոթ էլ է անում այդ բառը օգտագործել այս տեսակների համար, աղջկա անձնագիր էր ստանում, ձեզ չհետաքրքրեց , թե ում կաբինետում ինչ է արել , որ ստացել է։

Միայն խնդրում եմ չասեք, թե բանից անտեղյակ եք, այ, որ ասեք, եթե առաջ ձայն հանեիք , մի տեղ կմտնեիք ու այդպես էլ կկորեիք , ավելի կհավատամ։

Եթե կա խնդիր , պետք է առաջարկել լուծումներ, բավական է մեկս մյուսից բամբասենք։ Քաղաքական դիվիդենդ շահելու համար սուրճի բաժակի շուրջ բամբասող կանանց մի նմանվեք։ Ով ինչ է անում իր կաբինետում , իր խնդիրն է, դուք ձեզ հարց տվեք, դուք ինչ եք անում ձեր կաբինետում՝ պատասխանը ձեզ էլ չի գոհացնի։

Տեսանյութը ստորև՝

Խմբագրական

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ