Աշխարհի ամենաանփույթ ամուսինը պայթեցրել է ջեռոցը, հալեցրել սառնարանի պլաստիկը և ․․․

Շոտլանդական Էդինբուրգ քաղաքի բնակչուհին հայտարարել է, որ իր ամուսինը Մեծ Բրիտանիայի ամենաանփույթ տղամարդն է:

«Քրեյգը քայլող աղետ է: Այն ամենը, ինչին նա դիպչում է, փոշու է վերածվում: Ես կյանքում ավելի անփույթ մարդու չեմ հանդիպել»,- պատմել է 55-ամյա Դեբի Սթիվենսը:

Ամուսնության հաջորդ տարում իսկ իր ամուսինը հասցրել է պայթեցնել իրենց տան ջեռոցը՝ սխալմամբ տարբեր գույն ունեցող լարերը միմյանց միացնելով:

Իսկ սառնարանն արագ հալեցնելու համար էլեկտրական տաքացուցիչ է օգտագործել, որի հետևանքով պլաստիկը հալվել է: Իսկ նոր գնած բազմոցի վրա պատահմամբ ներկ է թափել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ