Ֆրանսիայում աքլորը վաղ առավոտյան աղմկելու համար դատարանի առաջ պետք է կկանգնի

Ֆրանսիայում աքլորը դատարանի առաջ կկանգնի՝ առավոտյան շատ վաղ «աղմկելու մեղադրանքով»: Մորիս անունով աքլորի դեմ հայտ է ներկայացրել թռչնի և նրա տիրուհու հարևանությամբ ապրող ամուսնական զույգը: Հայցվոր կողմի ներկայացուցիչը հարևանից 1000 եվրո գումար է պահանջել, որն, ըստ աղբյուրի, կտրամադրվի ծովում զոհված նավաստիների ընտանիքներին:

Այս թեմայի շուրջ հարևանների տարաձայնություններն արդեն բավական երկար պատմություն ունեն: Նրանք հարց են բարձրացրել, թե արդյո՞ք այն վայրը, որտեղ իրենք բնակվում են, համարվում է գյուղական, թե՞ ամեն դեպքում քաղաքային վայր է:

Հայցվոր կողմի փաստաբանը պնդում է, որ նրանք ամեն դեպքում քաղաքի բնակիչներ են և բնակվում են քաղաքի ծայրամասային հատվածում: Դատարանն այս գործով վճիռը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 5-ին: Նրանք իրավիճակը մեղմելու համար կոչ են արել հայցվող կողմին հաշվի առնել, որ աքլորը Ֆրանսիայի խորհրդանիշներից մեկն է համարվում, ու ավելի նրբանկատ լինել այդ հարցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ