Քանի որ մի ողբ են քցել որ քոչարյանը կալանավորվել է, մի պատմություն պատմեմ

Վահագն Խաչատրյանն իր ֆեյսբուքյն էջում գրել է.

Քանի որ մի ողբ են քցել որ Քոչարյանը կալանավորվել է ես մի պատմություն պատմեմ իմ կյանքից: 2003 թվական էր և քոչարյանի ընտրություններն էին ինձ կանչեցին բա հանձնաժողովի անդամ կլինես ինչ կտեսնես կլռես, երբ ես ասեցի դա չեմ կարող անել ասեցին եթե չարեցիր խնդիրներ կունենաս:

Ես չգնացի և հաջորդ օրը ասեցին դա քո համար ճակատագրական կլինի և ես չսպասեցի որ ինձ աշխատանքից հեռացնեն այլ ես իմ դիմումը գրեցի և հեռացա աշխատանքիցս: Եվ ուր գնում էի ինձ աշխատանքի չէին ընդունում քանի որ սև ցուցակում էի հայտնվել:

Եվ այսօր խոսում եք արդարությունից, ազնվությունից և գոնե հասկանում եք և ասեմ ես կայնքում մարդկանց չեմ ատում բայց ատել եմ ու կատեմ քոչարյանասերժական կլանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ