Հորոսկոպի 4 նշան, որոնք չեն կարողանում սիրել մյուսների նման

Կարիճ: Հորոսկոպի  այս նշանի ներկայացուցիչները դաժան են այնքան ժամանակ, քանի դեռ չեն կարողացել ամբողջությամբ հասկանալ ձեզ: Նույնիսկ ամուսնության ընթացքում ժամանակ առ ժամանակ կարող են օտարվել: Կարիճներին կարող են հասկանալ միայն իրենք, ընդ որում, ոչ միշտ: Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները կարող են արտահայտել իրենց զգացմունքները, բայց նրանց անկանխատեսելիությունը փչացնում է հարաբերությունները: Կարիճին սիրելու համար համբերություն է հարկավոր:

Ամենայն հավանականությամբ, հորոսկոպի  այս նշանի ներկայացուցիչներն այդպես էլ չեն կարողանա նորմալ սիրել ձեզ: Բացի այդ՝ նրանք դանդաղ են սիրահարվում:

Երկվորյակներ: Կարող են ռոմանտիկ լինել, խոսել զգացմունքների մասին, սակայն քայլեր անել, որոնց հիմքում եսասիրությունն է: Հաճախ են ստում, դավաճանում: Երբ Երկվորյակները գտնում են այն մարդուն, ում հետ ցանկանում են կապել ամբողջ կյանքը, անում են հնարավոր ամեն բան, որ հարաբերությունները բուռն լինեն, բայց այդ պոռթկումն արագ է հանգչում:

Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները դինամիկ են, հազվադեպ են ցանկանում երեխաներ ունենալ, ամուսնանալ, միօրինակ օրեր ունենալ:

Այծեղջյուր: Հորոսկոպի  այս նշանի ներկայացուցիչներն աշխատասեր են, երբեմն ժամանակը չի բավականացնում սիրո համար: Նույնիսկ, երբ Այծեղջյուրները կարողանում են գտնել երկրորդ կեսին, նրանցից հարկավոր չէ զգացմունքների արտահայտման սպասել: Կարող են մանրախնդիր լինել, պարզապես մոռանալ այն մասին, որ իրենց սիրում են: Այծեղջյուրները խորասուզվում են անձնական գործերի մեջ՝ մոռանալով մտերիմների մասին:

Ջրհոս: Հորոսկոպի  այս նշանի ներկայացուցիչները պաշտում են ազատությունը: Նրանց թեթև սեր է հարկավոր՝ առանց պատասխանատվության: Հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչները միշտ կօգնեն երկրորդ կեսին, կաջակցեն նրան, բայց չեն հանդուրժի վատ վերաբերմունքն իրենց հանդեպ: Ջրհոսները կարողանում են սիրել, բայց միայն հարաբերությունների սկզբնական շրջանում: Երբ հարաբերությունների «քաղցր» շրջանն ավարտվում է, Ջրհոսները ձանձրալի մարդու են վերածվում:

Ջրհոսները գնահատում են մարդկանց, բայց արագ են սառում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ