«Մեր զինվորը պետք է արժանապատիվ, առողջ եւ որակով սնունդ ունենա». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանն իր ֆեյբուքյան էջում կիսվե է նոր տեսանութով և կատարել է հետևյալ գրառումը.

«Մեր զինվորը պետք է արժանապատիվ, առողջ եւ որակով սնունդ ունենա»:

Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 21-ի կառավարության նիստում ընդունվեց փորձնական ծրագիր և գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում։

Պաշտպանության նախարարությունը բանակին սննդի մատակարարման գործող շղթան փոփոխելու համար իր հիմնավորումներում նշում է, որ «հաճախակի են դարձել խնդիրները՝ սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով»։

Պաշտպանության նախարարության՝ փետրվարի 21-ի կառավարության նիստին ներկայացված հիմնավորման մեջ նշվում է․

«Պաշտպանության նախարարությունը նախատեսում է միասնականացնել սննդի ձեռքբերման, պատրաստման այս շղթաներն ու այն պատվիրակել մասնավորին։ Զորամասեր սննդի մատակարարման այս խոշոր ծրագրի համար նախարարությունը հայտեր է ընդունել։ Այս գործընթացով հետաքրքրության հայտեր են ներկայացրել երկու ընկերություն, որոնց հետ պաշտպանության նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր է կնքելու։»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ