Արցախում զոհված 20-ամյա զինվորի մասնակցությամբ վերջին տեսանյութը

Զոհված զինծառայողը 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանն է: Դեպքը տեղի է ունեցել ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից:

Արտյոմը Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր:

Նրան մոտ մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ