ՀԷՑ-ի Տնօրենների նախագահի տեղակալը 396մլն դրամ աշխատավարձ է ստացել

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում նոր փաստեր է հրապարակել: Այս անգամ հանրայնացվել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի ստացած աշխատավարձի չափը:

«Զուտ փաստեր.
ՀԷՑ ՓԲ ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ նախագահը) 2017-2024 թթ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 (երեք հարյուր իննսունվեց միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400 մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)։

Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչև 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):

Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին ու որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն #Իրենցձևով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ