Առաջիկա այցը ՌԴ դժվար է լինելու. Ռուսաստանը չի որոշելու՝ մենք ինչի շուրջ հանրաքվե անենք. Խառատյան. տեսանյութ

Կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այս հանդիպման ժամանակ լարվածությունն ավելի քիչ էր:

«Պուտինն ասում է՝ ԵՄ եք գնում՝ դուրս եկեք ԵԱՏՄ-ից, բայց Ռուսաստանը չի որոշելու՝ մենք ինչի շուրջ հանրաքվե անենք»,- «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է նա:

Զրուցակցի նկատառմամբ՝ հանրաքվեն ՌԴ-ի համար գանձ է, դրանով հնարավորություն են ունենում էլ ավելի խառնվել ՀՀ ներքին գործերին:

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանը չի ուզում, որ երկաթգիծը վերագործարկվի:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը ՌԴ դժվար է լինելու. «Եթե ռուսների տրամաբանությամբ չգործենք, գազի լծակն էլ կկիրառեն»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, կոնֆլիկտաբանը նկատում է. «Պուտինն ու Քոչարյանը չխոսեցին թեմայի մասին, բայց Պուտինը շնորհավորել էր Քոչարյանին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ