Հոսպիտալացվել է 10 անձ․ ինչ վիճակում են Քուչակ-Ապարան ճանապարհահատվածի վթարից տուժածները

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը`միջին և թեթև ծանրության:

Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, սեպտեմբերի 2-ին՝ ժամը՝ 17։17-ին, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում բախվել են մեքենաներ։ Նախնական տվյալներով կա 5 զոհ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ