![]()
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել մեքենաներ։
ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր և փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։
Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել» մեքենաները, ինչի հետևանքով նախնական տվյալներով՝ 5 հոգի մահացել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Հանգամանքները պարզվում են։
![]()