![]()
Հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուզում է, որ Հայաստանը իր քայլերում շտապի, սխալներ գործի, որպեսզի ինքը կարողանա օգտվել դրանից:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ մեկնաբանելով Փաշինյան-Պուտին հանդիպումը:
Միաժամանակ նա նկատում է՝ այս հրավերով Պուտինն ընդունում է Փաշինյանի լեգիտիմությունը, և նա հինգ տարի շփվելու է ՀՀ վարչապետի հետ:
Ղևոնդյանի նկատառմամբ՝ Պուտինը ոչ մի ժամանակահատվածում չի հրաժարվում այն մտքից, որ Հայաստանը վերադառնա ՌԴ-ի ֆորպոստի կարգավիճակին, և որոշումները իրենք կայացնեն. «Պուտինը համառորեն չի ասում Հայաստանի քաղաքացիներ բառակապակցությունը»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայի վերաբերյալ Պուտինի հայտարարություններին, որ եթե հայ ժողովուրդը ցանկանա, իրենք կարող են դուրս բերել այն այստեղից, զրուցակիցը նկատում է. «Թուրքիան եթե հարձակվի ՀՀ-ի վրա, ռուսական ռազմաբազայից մեկ կրակոց անգամ չի լինի»:
Ռոբերտ Ղևոնդյանն այն համոզմանն է, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՌԴ-ի կայսեր՝ Պուտինի հպատակը. «Իսկ հպատակներին օգտագործում են և դեն նետում»:
Արձագանքելով Քոչարյանի այն հայտարարություններին, թե այսպես շարունակվելու դեպքում Հայաստանը կործանվելու է, նա ընդգծում է. «Ռոբերտ Քոչարյանի պատկերացրած Հայաստանը, այո, կործանվում է. այլևս երբեք չի լինելու ռուսաՀայաստան»:
Անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորմանը՝ փորձագետը նկատում է. «Ինչպես Գագիկ Խաչատրյանն է խոշտանգել ֆինանսական համակարգը, որևէ մեկին այդ կերպ խոշտանգել հնարավոր չէ»:
Հարցին՝ կթանկացնի՞ արդյոք Ռուսաստանը Հայաստանի համար գազի գինը, թե՞ ոչ, Ղևոնդյանն ասում է. «Կասկած չկա, որ գազի գինը բարձրանալու է. Իրանը պատրաստ է մեզ գազ վաճառել»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()