Մխիթարյանի գեղեցիկ քայլը ֆուտբոլային հանդիպումից հետո

Հայաստան – Լիխտենշտեյն խաղից հետո երկրպագու է ներխուժել խաղադաշտ՝ ցանկանալով լուսանկարվել Հենրիխ Մխիթարյանի հետ: Անվտանգության աշխատակիցները փորձել են հեռացնել երկրպագուին խաղադաշտից, սակայն Հենրիխն ասպետական քայլ է կատարել:

Եվրո 2020-ի ընտրական փուլում այսօր կայացած Հայաստան–Լիխտեյնշտեյն հանդիպումից հետո, երբ մեր հավաքականը հաղթեց 3։0 հաշվով, ֆուտբոլիստները սկսեցին պտտվել խաղադաշտում ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին, այդ պահին մի պատանի նետվեց դաշտ` դեպի Հենրիխ Մխիթարյանը։

Կարգադրիչները հենց դաշտի սկզբում թույլ չտվեցին, որ նա հասնի ֆուտբոլիստին։ Թևերը ոլորեցին և ուզում էին դաշտից հեռացնել նրան, բայց Հենրիխ Մխիթարյանը մոտեցավ, խնդրեց, որ տղային բաց թողնեն։

Երկրպագուն փաթաթվեց Հենրիխին, նրանք միասին սելֆի արեցին, հետո ֆուտբոլիստը խնդրեց կարգադրիչներին, որ թույլ տան` տղան հանգիստ հեռանա դաշտից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ