«Սիրում եմ մեր այս տեսակը…». վարչապետը կիսվել է տեսանյութով

Նիկոլ Փաշինյանը կառավարության պատրաստած տեսանյութն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»:

Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղյանը սեփական ձեռքերով ու ընտանիքի անդաների օգնությամբ պատրաստել  է 1000 քմ մակերեսով ջերմոց: Ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ և այլ բանջարեղեններ: Գյուղատնտեսին ջերմոցի աշխատանքներում օգնում են նրա 3 երեխաներն ու կինը:

Մինչև ջերմոցի հիմնումը նրանք եղել են Ռուսաստանում, բայց այնտեղ որոշ ժամանակ մնալուց հետո որոշել են վերադառնալ:

Մանրամասները` տեսանյութում:

1000 քմ մակերեսով ջերմոց՝ սեփական ձեռքերով#armgov

Posted by ՀՀ կառավարություն on Friday, May 31, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ