Ինչ կապ ունի պատուհանով դատարան ներխուժող դատավորը Մանվել Գրիգորյանի հետ

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Բալայանը Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է: Կիմ Բալայանը դաշնակցական է։

Այս դատավորի երեք որդիներն էլ պաշտոնյա են։

Մանվելին ազատ արձակած Դավիթ Բալայանի եղբայրներից Գաբրիելը Պաշտպանության փոխնախարար է, իսկ մյուսը՝ Տիգրան Բալայանը, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էր, իսկ հիմա նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան:

Հարց է ծագում՝ ովքեր են այս անփոխարինելի ընտանիքի հովանավորները և ինչ գործ ունեն նրանք պետական համակարգում»։

Հիշեցնենք, որ դատավոր Բալայանը փորձել է դատարան մուտք գործել անցակետի պատուհանից, սակայն ընկել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ