«Շարմազանով կյանքդ թաղեմ, որտեղ բռնեմ գլուխդ կտրելու եմ մտցնեմ քամակդ». ցուցարարը՝ դատարանի դիմաց

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել վաղն առավոտյան երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի վերաբերյալ։

Հղում կատարելով ՀՀ սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների, որոնք վերաբերում են արդարադատության իրականացմանը խոչընդոտելուն և սահմանադրական կարգը տապալելուն, Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ երկրում «վտանգված է սահմանադրական կարգը, իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը և մարդկանց մի շարք հիմնարար ազատություններ և իրավունքներ»։

Նախկին իշխող ուժը նաև «խստորեն» դատապարտում է «վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող աննախադեպ ճնշումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի վրա»։

«Այս գործելաոճը չվերականգնվող վնաս է հասցնելու երկրում արդար դատավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին։ Այն խորացնում է հասարակության պառակտումը, խաթարում հանրային համերաշխիւթյան մթնոլորտի ձևավորումը և նոր զարկ տալիս անհանդուրժողականությանն ու ատելության քարոզչությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով», ֊ ասված է հայտարարությունում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ