ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբոքյան էջում գրել է.
Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը:
Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիրելի հայրենակիցներ. վաղը հանդես կգամ կարեւոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի եւ այս ասպարեզում եւս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին: