![]()
Ուտրեխտի համալսարանի հետազոտող, քաղաքագետ Հրայր Մանուկյանը կարծում է, որ Ռուսաստանը նույն մեթոդներով է աշխատելու, սակայն իրականությունից հեռու է ՌԴ-ի այն պնդումը, թե Հայաստանի տնտեսությունը տուժելու է, եթե գազի գինը թանկացնեն:
Մանուկյանը չի բացառում, որ Ռուսաստանը գազի գինը թանկացնի՝ մտածելով, որ Հայաստանին չի հաջողվի Եվրամիության հետ հարաբերությունները խորացնել:
Վերջինս միաժամանակ նկատում է. «ՌԴ-ում մտածում են՝ տնտեսապես վնաս տանք, միգուցե հնարավոր լինի ՀՀ-ում իշխանություն փոխել, անկայություններ հրահրել»:
Քաղաքագետը այն համոզմանն է, որ Հայաստանն առանձնապես չի ազդվում Ռուսաստանի, այսպես ասած, գրգռվելուց. «Մենք արդեն աշխարհի զարգացած երկրների հետ ենք ոտք գցում: Ինչքան ՌԴ-ն ճնշի ՀՀ-ին, այնքան ԵՄ-ն օգնելու է, բայց ՌԴ-ն ՀՀ-ին չի կարող այնքան տնտեսական վնաս տալ, որ ԵՄ-ն էլ մտածի օգնելու մասին»:
Հրայր Մանուկյանը բացառում է, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի Սահմանադրության փոփոխությանը. «Առավել հավանական է, որ ընդդիմադիր որոշ պատգամավորներ դառնան անկախ ու քվեարկեն, և արտահերթ ընտրությունների կարիք չլինի»։
Հրայր Մանուկյանը տեսակապի միջոցով պատասխանել է նաև «Հայկական ժամանակ»-ի այլ հարցերին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()