Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ «Աշտարակ միլկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ք․ Երևան, Դրոյի 13 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 9%, 500 գ» արտադրատեսակի նմուշը՝ «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով, իսկ «Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450 գ» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՔ» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի և սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Այս մասին հայտնել են ՍԱՏՄ-ից։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ դասական 9%, 500 գ» և «Պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով կապուչինոյի համով, 450 գ» արտադրատեսակների արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ