Ինչպես է Քոչարյանի աջակիցը սպառնում Ազատություն ռադիոկայանին

Ռոբերտ Քոչարյանը այսօր դատարանում հայտարարեց՝ մարտի 1-ին Ազատության հրապարակի իրադարձությունների մասին իմացել է միայն առավոտյան իննին՝ աշխատանքի գալով:

Ասաց՝ նախօրոք ծրագրեր չի ունեցել, արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել է միայն տասնյակ վիրավորների մասին լսելուց հետո: Սակայն ավելի վաղ՝ դեռ ազատության մեջ գտնվող Քոչարյանը այլ պնդում էր արել, թե «արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել է այն ժամանակ, երբ արդեն կար զոհ՝ ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանը»:

«Ստորագրել եմ հրամանը այն ժամանակ, երբ ունեցել էինք տասնյակ վիրավորներ, նաև շատ ծանր վիրավորներ։ մեկի մասին ինձ ասում էին, որ դժվար թե ապրի, բայց ամեն ինչ լավ է», — նշեց Քոչարյանը։

Նախկին նախագահը այսօր ծավալուն ելույթ ունեցավ, հայտարարեց, որ նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել, այդ պատճառով մանրամասն անդրադարձավ մարտի 1-ին նախորդած շաբաթվա որոշ դրվագների, օրինակ, հույժ գաղտնի 0038 հրամանին, որով, ըստ մեղադրանքի, բանակը ներգրավվել է ներքաղաքական գործընթացներին, ծանոթացել է այս գործի շրջանակներում: Այսօր էլ կարծում է, որ այն անօրինական չէր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ