Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ երբ մենք մենակ ենք շփվում և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ:

Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ սահմանազատման հարցում Ադրբեջանն ու Հայաստանը շատ կառուցողական են վարվում։

«Այն, ինչ տեսանելի է, աշխատանքի մի մասն է միայն։ Սա արդյունք է, որը հիմնված է կանոնավոր շփումների և դրական դինամիկայի վրա։ Հետևաբար, մենք պետք է համախմբվենք այս հարցում և առաջ շարժվենք, խաղաղության ճանապարհին լուրջ առաջընթացի լավ հնարավորություններ կան», — ասել է Ալիևը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ