Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

«Անընդունելի է հանրային, քաղաքական կամ պետական գործչի գործունեությունից դժգոհ լինելով վիրավորել կամ հալածել նրա ընտանիքի անդամներին»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքը։

«Ամեն մարդ ինքն է պատասխան տալիս իր քայլերի հանար։ Անգամ եթե մարդ սխալ կամ վատ բաներ է անում` դրանց համար միայն ինքն է պատասխան տալիս։

Ընտանիքի անդամի հասցեին, ըստ իս, վիրավանքներ են հնչեցնում նրանք, որոնք ոչ քննադատության փաստարկներ ունեն և ոչ էլ դաստիրակություն։

Հ.Գ. Ի վերջո, Ծիծեռնակաբերդում Փաշինյանի կնոջն ու երեխային վիրավորողները չէին ուզենա, որ այդ վիրավորանքը հասցնելու համար իրենց ընտանիքները պատասխանատվություն կրեին, չէ՞։ Բա ինչի՞ են Փաշինյանից դժգոհությունը նրա ընտանիքից հանում»,-գրել է նա:

Ինչպես հայտնել ենք, Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ «Ազգային ժողովրդական բևռի» անդամները սանձարձակ վարք էին դրսևորել:

Հաշվի չառնելով օրվա խորհուրդը և վարչապետի դստեր տարիքը՝ նրանք հուշահամալիրի տարածքում սկսել էին վիրավորող արտահայտություններ հնչեցնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ