Արարատի մարզում բախվել է 4 ավտոմեքենա. 6 տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ

Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս քաղաքի սկզբնամասում բախվել են «Toyota Corolla», «Hyundai Sonata» և 2 «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ