Ապատեղեկատվություն տարածելով՝ 5-րդ շարասյունը նոր սադրանքներ է հրահրում թե սահմանին, թե Երևանում

Ոսկեպարի և սահմանամերձ մյուս գյուղերի բնակիչների զգացմունքները բորբոքելու համար Երևանից այնտեղ գործուղված շրջանակներն ու հոգևորականության ներկայացուցիչները կեղծ լուրեր են տարածում, թե իբր Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվելու է Ադրբեջանին, և իբր այդ նպատակով այս տարածքում իրականացվում է ականազերծում։

Մինչդեռ եկեղեցին գտնվում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքում և ոչ մի դեպքում չի կարող փոխանցվել Ադրբեջանին։

Զգացմունքային ֆոնի վրա նման ապատեղեկատվություն տարածելով՝ 5-րդ շարասյունը մեկ նպատակ է հետապնդում՝ իրավիճակը հասցնել բախման և նոր սադրանքներ հրահրել և սահմանին, և Երևանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ