Հայտնի է՝ երբ կսկսի գործել միասնական տոմսային համակարգը

Այսօր՝ մայիսի 6-ին՝ քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե երբ կսկսի գործել միասնական տոմսային համակարգը․ «Մենք այս տարի ունենալու ենք միասնական ամբողջական տոմսային համակարգը, մենք ունենալու ենք կանգառասրահներ, ու այդ կանգառասրահներում նաև տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից է մոտենում»։

Ավինյանը հավելեց, որ քաղաքը ունենալու է 171 նոր 8,5 մետրանոց ավտոբուսներ և 15 նոր տրոլեյբուսներ․ «Հետևապես այս ամբողջական համակարգի՝ ավտոբուսի ներմուծումից և գծեր դուրս գալուց հետո, նոր սկսելու է գործել նոր տոմսային համակարգը»։

Ավտոբուսների՝ Երևան հասնելու համար նախատեսված է 180 օր, քննարկումներ են իրականացվում, որ մատակարարումը իրականացվի ավելի շուտ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ