Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից

Հրապարակվել են նոր կադրեր, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահներն ու զինտեխնիկան դուրս բերվում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։ Նրանք լքել են Դադիվանքի տարածքը, որը Ադրբեջանը ներկայացնում է որպես ալբանական տաճար։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է։

Նշենք, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ժամանակավորապես տեղակայվել էր Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության արդյունքներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ