Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Որեւէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ