Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցում, ինչպես դա անում է Իսրայելին՝ պայմանների տարբերության պատճառով։

Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների տեսաժողովից հետո։

«Իրանի հարձակումները Իսրայելի դեմ տեղի են ունեցել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի բազաների վրա, հետևաբար, այդ երկրները արձագանքել են ինքնապաշտպանության համար։ Բայց Ուկրաինան չունի այդ բազաները։ Հետևաբար, մենք չենք կարող նույն օգնությունը ցուցաբերել։ Հանգամանքները լրիվ այլ են»,- ասել է նա։

Բորելը հիշեցրել է, որ Իսրայելը երկար տարիներ ստեղծել է այսպես կոչված «Երկաթե գմբեթը»՝ պաշտպանելով այն արտաքին հարձակումներից, հսկայական գումարներ ծախսելով դրա վրա։

«Նույնիսկ եթե մենք միջոցներ ունենայինք, չէինք կարողանա մեկ օրում նման գմբեթ կառուցել Ուկրաինայի համար»,- հավելել է դիվանագետը։

Միևնույն ժամանակ Բորելը խոստովանել է, որ «եթե ինքը լիներ Վլադիմիր Զելենսկին, նույնպես օգնություն կպահանջեր»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ