«Երեք խոզուկներ» խորտկարանում տղամարդը «կերել-խմել» է, ապա առանց հաշիվը վճարելու «Opel»-ով փախել.

Ապրիլի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին է զանգահարել Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Հեղինե Մ․-ն և հայտնել, որ «3 խոզուկներ»-ում 2 անձ հաց են կերել և առանց գումարը վճարելու նստել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում Հեղինե Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ այդ օրը ժամը 14։30-ի սահմաններում Հալաբյան փողոցի 2/1 հասցեում գործող «Երեք խոզուկներ» խորտկարան է եկել Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Վանիկ Ք․-ն, ով պատվիրել է սննդամթերք մի քանի շիշ օղի և այդ ամենը ուտելուց հետո նստել է վերը նշված մեքենան և առանց գումարը վճարելու դիմել փախուստի:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Վանիկ Ք․-ին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ