Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

«Խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ այս թեմայի հետ կապված, մեզ ասացին, որ այդ հանդիպումը ամբողջովին տնտեսական բնույթ է կրում և ԼՂ ժողովրդի համար աջակցություն ստանալու նպատակով է»։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ապրիլի հինգին ՀՀ վարչապետի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Բլինքենի հանդիպմանը։

«Մեզ տեղեկացրեցին, որ այդ հանդիպումը որևէ երկրի մասին չէ, ՀՀ իշխանությունը ասաց, որ սա զուտ Հայաստանի տնտեսությունը ամրապնդելու և Ղարաբաղի փախստականների համար մարդասիրական օգնության ու աջակցության նպպատակով է։ Հայաստանի ջանքերը, որը ուղղված է տնտեսության զարգացմանը և ԼՂ ժողովրդի խնդիրները լուծելուն, այն խնդիրը չէ, որ մենք դեմ լինենք։ Դա Հայաստանի իրավունքն է, որպեսզի փնտրի իր տնտեսության զարգացման իրավունքը և լուծի իր խնդիրները»,- ասաց նա։

Ըստ դեսպանի՝ Իրանի մտահոգությունն այն է, որ Հայաստանն ու Կովկասը չվերածվեն աշխարահքաղաքական մրցակցության դաշտի․ «Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումը չլինի ի հաշիվ այլ երկրների»։

Նրա խոսքով՝ Երևանում Եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի ու թյուր դիրքորոշումն են տարածում․ «Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքական ազդեցությանն ու Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունն ու չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարահաքաղաքական հակամարտությունների մեջ»,- ասաց նա։

Դեսպանի խոսքով՝ սիոնիստական ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է, ու ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ