Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Կարելի է և նորմալ է, մարդկանց հետ գաղափարապես համաձայն չլինելը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ մինչդեռ ՀՀԿ-ն ոչ երկրի, ոչ Արցախի հետ պատահած աղետից, ոչ իրենց կառավարման շրջանից ու իրենց հասունացրած, ջրած հեղափոխությունից դաս չքաղեց, որ տգետը խելոքին ղեկավար չի լինում, որ իր կյանքում երկրի համար ոչինչ չարած երիտասարդը, որի միակ հանրային գործը Սերժ Սարգսյանի հետ նկարվելն ու այն հպարտորեն հանրայնացնելն է եղել, չի կարող երկրի պաշտպանության համար զենք վերցրած ու ավտոբուսով երթևեկող ԱԺ պատգամավոր, համեստագույն մարդ Հակոբ Ասլանյանի ճանապարհը կտրել ու կլոունադա անել։

«Չեն հասկացել, որ նման էժան ցիրկին միայն իրենք կարող են նեղ խմբակով ծափահարել, բայց ոչ սովորական ժողովուրդը կամ Հակոբ Ասլանյանի վաստակը գնահատող մարդիկ… Գիտեն թե ժողովրդին ստրկացրած իրենց պատգամավորներն են, որոնց ժողովուրդը մերժում էր տոտալ… Չեն հասկանում, թե որ «տեխնոլոգիան» որտեղ ու ում դեմ կարող են կապկել:

Ու չեն հասկանալու, որ անգամ ՔՊ-ի հետ տարաձայնություն ունեցող մարդիկ այսպիսի էժան դրսևորումներից հետո էլ զորակցելու են Հակոբ Ասլանյանին, ու հայհոյեն իրենց, ինչը նկատում եմ տարբեր լրահոսներից:

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի:

Ինչ ասեմ… Շարունակեք նույն տեմպերիվ քֆուր հավաքել»,-գրել է Սաֆարյանը:

Նշենք՝ խոսքը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասին է, որին մի երիտասարդ հանրային տրանսպորտում հայհոյում, վիրավորում է, խանգարում իջնել տրանսպորտից, հրահրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ