ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ապրիլի 15-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել 2024 թվականի մարտի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետախուզվողի գտնվելու վայրի մասին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները մեկնել են Կոմիտասի պողոտայի Վահագն Դավթյանի անվան այգի, որտեղ հայտնաբերել ու ձերբակալել են հետախուզվող 25-ամյա Հովհաննես Հակոբյանին։ Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ Արաբկիրի քննչական բաժին։

Նա հետախուզվում էր մարտի 21-ին օտարերկրացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած ԱՄՆ քաղաքացի կա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ