Սաակաշվիլին Վրաստանի քաղաքացիներին կոչ է արել բողոքի ակցիաներ կազմակերպել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ցույցեր կազմակերպել երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ։

«Ես կոչ եմ անում բոլոր տարիքային խմբերի իմ կողմնակիցներին դեմ լինել Ռուսաստանի մշակած օրենքին և աջակցել մեր երկրի անկախությանը, ազատությանը և ապագային, ինչը հնարավոր է միայն Եվրոպայի հետ միասին»։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաները սկսվել են այսօր առավոտյան։ Նախ, մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ հավաքվել էին խորհրդարանի շենքի հետնամասում գտնվող զուգահեռ փողոցում և պահանջում էին պատգամավորներից դադարեցնել փաստաթղթի քննարկումը։

Երեկոյան ցույցերը ևս շարունակվում են։ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեմ, որի պատճառով այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել տեղական խորհրդարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ