ՀԱՊԿ-ի դավաճանության ու դավադրության բացահայտ խոստովանությունը.Ստյոպա Սաֆարյանը նոր մանրամասներ է ներկայացրել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

ՀԱՊԿ-ի դավաճանության ու դավադրության բացահայտ խոստովանությունը
«Зона ответственности ОДКБ заканчивается там, где проходит государственная граница, которая урегулирована на двусторонней основе между Арменией и ее соседями».

Այսինքն, ՀԱՊԿ-ը խոստովանել է, որ իր «պատասխանատվության գոտին» Հայաստանում հստակ չէ, քանի որ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմանիորեն կարգավորված սահման։
Այսինքն ՀԱՊԿ-ը նաև խոստովանել է, որ քանի տարի է ուզում է Հայաստանի տարածքում’ Ադրբեջանի հետ մերձսահմանային գոտում տեղակայվի որպես «խաղաղապահ», որպեսզի Հայաստանը երբեք սահման չունենա։ Իսկ այն պետությունը, որը սահման չունի, համաձայն Մոնտեվիդեոյի կոնվենցիայի 4 չափանիշների, այլևս պետություն չէ կամ ձախողված պետություն է։ Այդպիսի պետությանը ոչ ԵՄ կընդունեն, ոչ էլ այլ միություն։

Ահա, թե ինչու ռուսական բազան Բաղանիս-Ոսկեպար ճանապարհի կողքը, Այգեպարում կամ այլուր տեղադրել են ոչ թե շփման գծի վրա, այլ ավելի ներս’ ողջ սահմանը հակամարտության ու ՀԱՊԿ «խաղաղապահիւթյան գոտու» վերածելու համար, այն էլ’ ցմահ, որպեսզի վերջում որպես քվազիպետություն հանձնվես ու դառնաս գուբերնիա…

ՀԱՊԿ-ի պատասխանից նաև ճչում է, որ ինքը իր պարտականություները Հայաստանի նկատմամբ չի կատարել ու կատարում, քանի որ դեռ կարդաշին » հանձնելու բաներ կան»…
Ըստ այդմ’ ՀԱՊԿ-ը նաև խոստովանել է, թե որտեղից ու որ երկրի քաղաքում է ծնվել «4 գյուղերի վերադարձման» վերջնագիրը’ Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ գագաթաժողովի ժամանակ, որը տարվեց նաև Մյունխեն ու Բեռլին’ դավադիր դաշնակից-պահանջատիրոջից հետքեր լղոզելու համար։
Ահա թե ինչու Հայաստանը ամեն գնով փորձում է ֆիքսել սահմանը ու թույլ չտալ պատերազմ….

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ