Շքեղ հրավառություն՝ Արցախի տոնական երեկոն

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հայաստանի և Արցախի ղեկավարներն ընդգծել են եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների կարևորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Արցախում կազմակերպված տոնական միջոցառումները եզրփակվել են մայրաքաղաք Ստեփանակերտում շքեղ հրավառությամբ:

Լուսանկարները՝ Տիգրան Աբրահամյանի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ