Կան բոլոր նախադրյալները Իրանի հետ փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար․ ԲՏԱ նախարարն ընդունել է Սոբհանիին

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է նախարարը։

«Իմ խոսքում նշել եմ, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները»,- ասված է գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ