«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

Վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ փորձում էին փակել Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը՝ չենթարկվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության հորդորներին։

Ճանպարհը փակել փորձող քաղաքացիները հայտարարում էին, որ դրանով պայքարում են հայրենիքի փրկության համար։ Սակայն որոշ քաղաքացիներ և վարորդներ էլ ակցիայի մասնակիցներին պահանջում էին բացել ճանապարհը և չխոչընդոտել իրենց աշխատանքի գնալու իրավունքին։

Ակցիայի ընթացքում մի քաղաքացի Մանուկյանից պահանջում էր բացել ճանապարհը․ «Ես բետոնի վարորդ եմ, որ բետոնը սառի դու պատասխան կտա՞ս դրա համար», վերջինս պատասխանեց, թե հիմա եթե այդ անձը բետոնը կարողանում է վաճառել, վաղը չի կարողանա, քաղաքացին էլ արձագանքեց՝ «քո գործը չէ, դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք», որիից հետո փողոցը փակած քաղաքացիները փորձեցին հարձակվել տղամադրու վրա։

Ոստիկանության ծառայողները և որոշ վարորդներ փորձում էին հանգստացնել ակցիայի մասնակիցներին և դուրս հանել ճանապարհի երթևեկելի հատվածից։

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհն արդեն բաց է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ