«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի տեղադրման գործընթացին։

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցը նշեց, որ վարչության կողմից թվով 689 օբյեկտում իրականնացվել են համապատասխան ուսումնասիրություններ, և արձանագրվել խախտումներ.

«Պարզվել է, որ փոշեկլանիչ ցանցեր տեղադրելու անհրաժեշտություն է նկատվել 164 օբյեկտում, որից պատշաճ ապահովված են 33-ը, իսկ 54-ը կրում են ձևական բնույթ: Մնացած օբյեկտների նկատմամաբ հարուցվել են համապատասխան վարչական վարույթներ և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ այդ թերությունները վերացնելու ուղղությմաբ»:

Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ վերոնշյալի մասով օրենսդրական փոփոխությունների նախագծին, նշելով. «Մենք շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում։ Պետք է հասկանանք՝ այդ որտեղ են այդքան պտտվում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ