Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Ադրբեջանում նախօրեին ուշագրավ պատահար է տեղի ունեցել:

Արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գծին տեղեկություն է ստացվել Բաքվի Սուրախանի շրջանում քաղաքացու անօգնական վիճակում հայտնվելու մասին։

Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ քաղաքացին մասնավոր բնակավայրում վերանորոգում է կատարել 2 մետր խորությամբ և 1,5 մետր տրամագծով ջրի բաքում և մնացել է բաքի մեջ՝ չկարողանալով գլուխը հանելլ ու դուրս գալ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ կտրել են ջրի բաքը և դուրս բերել 38-ամյա տղամարդուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ