Ֆոտոյում հայու գենը մարմնավորված երիտասարդ տղան իրականում այնքան էլ հայ չէ. ավելին՝ թուրք դերասան է, ու առհասարակ փրկիչ չէ.Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանը գրում է.

❗Երեկվանից լայք հավաքելու նպատակով մի քանի սունկ կայքեր բռնել գրել էին, թե իբր «հայ տղամարդը 9-ամսական երեխան ձեռքին փրկել է 50-ից ավելի ռուս երեխաների ահաբեկչության վայրից», տեղադրել էին ինտերնետից պատահական ֆոտո ու բոլորն ինքնամոռաց սկսեցին տարածել այդ կեղծ լուրը։

Պարզվում է, որ տարածվող ֆոտոյում հայու գենը մարմնավորված երիտասարդ տղան իրականում այնքան էլ հայ չէ. ավելին՝ թուրք դերասան է, ու առհասարակ փրկիչ չէ։

Չենք դադարում էլի ամեն տեղ փրկիչների փնտրել ու հայու գենի ավելորդ գովք անել…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ