Հայկական մոտ 600 բեռնատար սպասում է Վերին Լարսով անցնելուն. կցորդ

Վերին Լարսի անցակետի ռուսական ու վրացական կողմերով անցնելու համար շուրջ 600 հայկական բեռնատար է սպասում։ Այս մասին հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճանապարհը բոլոր կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակվել է մարտի 18-ին առավոտյան` վատ եղանակի պատճառով։

Ներկա պահին մոտ 300 հայկական բեռնատար սպասում է վրացական կողմում` դեպի Ռուսաստան ճանապարհին, շուրջ այդքան էլ ռուսական կողմում է` դեպի Հայաստան ճանապարհին։

Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ