ՔՊ-ից մեկուկես ձայն էլ չի ստանա Բագրատ հոգևորականը, որ իրականացնի իմպիչմենթ. Անդրանիկ Քոչարյան

Իհարկե, Բագրատ հոգևորականի համար Աստծո կամքն է կարևոր, և մեզ համար էլ է կարևոր, բայց ժողովրդի կամքը հենց Աստծո կամքն է: Եթե Վազգեն Գալստանյանը ցանկություն ունի վարչապետի թեկնածու առաջադրվել, ուրեմն նա 2026 թվականին պետք է իր քաղաքական թիմով հայտ ներկայացնի, մասնակցի ընտրություններին և հաղթելու դեպքում դառնա վարչապետ: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով իմփիչմենթի հնարավորությանը՝ նա ասաց հետևյալը. «Իմփիչմենթի գործընթաց թող բերեն անեն, բայց տվյալ հոգևորականն ասում էր՝ 20 ձայն է պակասում: Որտեղ է այդ քսան ձայնը. 3 տարի է՝ այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ երկուսուկես ձայնի հնարավորություն: Այս պահին եթե իրենք տեսնում են, թող հանրայնացնեն: Անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ մեկուկես ձայն: Չնայած ինքն անուններ է տալիս, որտեղ տարօրինակ է, որ հոգևորականը տալիս է անուններ, առանց այդ անունների տերերի հետ համաձայնեցնելու»:

Պատգամավորը շեշտեց՝ թող անեն, ո՞վ է իրենց բռնել, ինչո՚ւ չեն անում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ