Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, իրավապահները Երևան քաղաքում 2024թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքեր են բացահայտել։
Մասնավորապես պայթուցիկներ են տեղադրվել ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի ղեկավարած «Միավորված աշխատանքային կուսակցության գրասենյակի» և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ։
Ի դեպ, MediaNews-ի տեղեկություններով ահաբեկչության կազմակերպիչները, ովքեր ակնհայտ հակաիշխանական հայացքներ ունեն, դաշնակցական են։