Բացահայտված ահաբեկչական ակտերի շարքը հեղաշրջման հերթական փորձն էր՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության դեմ. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էում գրառում է արել, որտեղ անդրադարձել է իրավապահների կողմից կանխված ու բացահայտված ահաբեկչության փորձերին։  Չախոյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է․

ԱԱԾ, ոստիկանության ու քննչական մարմինները հերթական անգամ կանխել ու բացահայտել են հերթական ահաբեկչական ակտերը։ Իրավապահների կողմից բացահայտված ահաբեկչական ակտերի շարքը հեղաշրջման հերթական փորձն էր՝ ուղղված Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ։

Ակնհայտ հակաիշխանական հայացքներով անձանց կողմից կազմակերպված ահաբեկչական ակտերը նպատակ էին հետապնդում զենքի ու բռնի ուժի միջոցով քաղաքական խնդիրներ լուծել։ Սա Հայաստանի ինքնիշխանության դեմ կազմակերպված հերթական գրոհն էր։

Եթե ժամանակին այս կերպ կանխվեր նաև Հոկտեմբերի 27-ը, այսօր կունենայինք այլ Հայաստան։ Սակայն այն ժամանակվա իշխանությունների առնվազն հանցավոր անգործության արդյունքում ունեցանք անդառնալի հետևանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ